Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թրամփը հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին

Թրամփը հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
24.06.2019 | 10:19

ԱՄՆ-ը պատրաստվում է նոր լուրջ պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ, որ խանգարի միջուկային ծրագրի զարգացմանը՝ հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը: «Մենք լրացուցիչ պատժամիջոցներ ենք մտցնում: Որոշ դեպքերում մենք արագ ենք գործում»՝ ասել է նա: Ի՞նչ պատժամիջոցներ են՝ Թրամփը չի ասել: «Եթե Իրանը ցանկանում է հարուստ երկիր դառնալ, ես դեմ չեմ: Բայց դա չի լինի, եթե նրանք շարունակեն 5-6 տարի հետո միջուկային զենք ստեղծելու փորձերը»՝ հավելել է Թրամփը: «Եկեք Իրանը նորից մեծ դարձնենք»՝ եզրափակել է նա: Նոր պատժամիջոցները ԱՄՆ նախագահը կապել է Իրանի ղեկավարության որոշումների հետ՝ միջուկային ծրագրի շուրջ: Հունիսի 17-ին Թեհրանը հայտարարեց, որ գերազանցելու է ուրանի հարստացման լիմիտը, որ սահմանվել է 2015-ի միջազգային համաձայնագրով: Դա տեղի ունեցավ երկու երկրների միջև աճող լարվածության ֆոնին: Մինչ այդ ԱՄՆ-ը մեղադրեց Իրանին Օմանի նեղուցում երկու լցանավերի վրա հարձակման մեջ: Թեհրանը մեղադրանքը հերքում է: Իրանի իսլամական հեղափոխության պահնորդների կորպուսը, որ ԱՄՆ-ը համարում է ահաբեկչական կազմակերպություն, հայտարարեց, որ ամերիկյան դրոն է խփել: ԱՄՆ-ը հաստատեց RQ-4 Global Hawk անօդաչու թռչող սարքի կորուստը:


New York Times-ը՝ հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրին, գրեց, որ Թրամփը դրոնի կորստից հետո զինվորականներին հանձնարարել է հրթիռային հարված հասցնել Իրանում նպատակակետերին, բայց վերջին պահին միտքը փոխել է։ Կիրակի օրը իր Թվիթերում գրեց. «Ես չեմ բեկանել հարվածն Իրանին, ընդամենը հետաձգել եմ»։
ВВС


Հ.Գ. ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը զգուշացրել է, որ Իրանը սխալմամբ «թուլություն չընկալի ԱՄՆ-ի խոհեմությունն ու հայեցողությունը»: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այս պահին միայն կանգնեցրել է հարվածները: Հունիսի 23-ին Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ մամուլի համատեղ ասուլիսում Բոլտոնը անդրադառնալով տարածաշրջանի իրավիճակին՝ ասել է, թե «ոչ մեկը Իրանին Մերձավոր Արևելքում որսորդության արտոնագիր չի շնորհել»: Այսինքն՝ խաղը շարունակվում է: «Իրանի հետ հնարավոր նոր միջուկային գործարքը կարող է կնքվել տարբեր ձևերով, սակայն բոլոր դեպքերում պետք է կանխարգելի Իսլամական Հանրապետությունում միջուկային զենքի հայտնվելը» հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. «Ինձ համար միևնույնն է, թե ինչ տիպի կլինի այդ գործարքը: Հնարավոր է մենք նրանց հետ բանակցենք առանձին, հնարավոր է գործարքը ներառի բոլորին: Ցանկացած բան, որն արդյունքի կհանգեցնի՝ նրանք չպետք է միջուկային զենք ունենան»: Հարցին, թե իր կարծիքով ի՞նչ է ցանկանում Թեհրանը, Թրամփը պատասխանել է. «Ես չեմ կարծում, որ նրանց դուր է գալիս իրավիճակը, որում հայտնվել են, նրանց տնտեսությունը բացարձակապես քայքայված է»: Իրանի նախագահը, ԱԳ նախարարը բազմիցս հայտարարել են, որ Իրանի հետ պետք չէ ուժի դիրքերից խոսել, իսկ հոգևոր առաջնորդը ընդհանրապես հրաժարվել է բանակցել ԱՄՆ-ի հետ: Միջնորդական առաքելություններն առայժմ հաջողություններ չեն գրանցել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1703

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ